A
A
Հրայր Մկոյանը վիրահատվեց
Չեխական «Դինամոյում» հանդես եկող պաշտպան Հրայր Մկոյանը չի կարող օգնել Հայաստանի հավաքականին առաջիկա հանդիպումներում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հրայր Մկոյանն այսօր ծնկի վիրահատության է ենթարկվել: Ֆուտբոլիստը հայտնել է, որ ապաքինման համար կպահանջվի 1,5-2 ամիս:
Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումներն անցկացնելու է հունիսի 7-ին եւ 11-ին, ուստի Հրայր Մկոյանը ստիպված բաց կթողի այդ խաղերը: