Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց գլխավոր մարզիչների

Սպորտ
e2a8479944dbe33e229934ceb7ba3a0c

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 8 թիմերից 4-ը ապրիլի 27-ին նախատեսված 39-րդ տուրի խաղերին կներկայանան առանց գլխավոր մարզիչների:

Մասնավորապես, Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը թիմին չի կարող պատրաստել Դիլիջանի «Իմպուլսի» հետ խաղին: Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչը բաց կթողի «Բանանցի» հետ հանդիպումը, իսկ «Գանձասար» - «Փյունիկ» խաղում թիմերին կղեկավարեն գլխ. մարզիչների օգնականները:

Պատճառն այն է, որ այդ թիմերի գլխավոր մարզիչները, ինչպես նաեւ եւս մի քանի մարզիչներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ՊՐՈ արտոնագրի դասընթացների շրջանակում ապրիլի 22-29-ը կգործուղվեն գերմանական «Բայեր» եւ «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) ակումբներ` սովորելու համար: