Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանուն Հռոմի պապի

Սպորտ
996c5d7bf17bc9889154120146ee3875

Արգենտինական «Սան Լորենցո» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը ամեն գնով ցանկանում է լավություն անել Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկ 1-ին, որը թիմի հավատարիմ նվիրյալներից մեկն է:

Դրա համար արգենտինական ակումբի նախագահ Մատիաս Լամենսը ցանկանում է այս տարվա օգոստոսի 10-ին Հռոմում ընկերական խաղ անցկացնել եւ պապին հրավիրել հանդիպմանը:

«Մենք այդ օրը «Լացիոյի» եւ «Ռոմայի» հետ խաղալու լավ տարբերակ ունենք: Հանդիպումից ստացած ողջ հասույթը կտրամադրենք Արգենտինայի բարեգործական հիմնադրամներին» - ասել է Մատիաս Լամենսը:

Ի դեպ, «Սան Լորենցոյի» երկրպագուները արդեն հասցրել են Ֆրանցիսկ 1-ին թիմի մարզաշապիկ նվիրել: Նույն օրինակին է հետեւել նաեւ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախան, որը կաթոլիկների հովվապետի հետ հանդիպման ժամանակ ազգային հավաքականի մարզաշապիկ է նվիրել: