A
A
«Շիրակը» մտավ եզրափակիչ
Գյումրիի «Շիրակը» Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում ոչ-ոքի` 0:0 խաղաց Երեւանի «Միկայի» հետ:
Պատվավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն շիրակցիները, քանի որ առաջին նրանք հաղթել էին 1:0 հաշվով:
«Շիրակի» մրցակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք կիսաեզրափակիչ երկրորդ խաղում, որում կհանդիպեն Երեւանի «Փյունիկն» եւ Կապանի «Գանձասարը»: Թիմերի առաջին խաղն ավարտվել է եւրեւանյան ակումբի նվազագույն հաղթանակով` 1:0: