Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Հակոբյանը 10-րդ տեղը զբաղեցրեց

Սպորտ
c645e76bff29d568913df52a7b2302e2

Դուբայում ավարտվեց շախմատի օփեն խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի 6 ներկայացուցիչ:

Ավաղ, մեր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը վերջին 9-րդ տուրում ռիսկի չդիմեցին եւ չկարողացան հաղթել իրենց մրցակիցներին: Արդյունքում նրանք վաստակեցին 6,5-ական միավոր եւ զրկվեցին մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից:

Վլադիմիր Հակոբյանը մրցաշարը ավարտեց 10-րդ տեղում եւ պարգեւատրվեց 1300 ԱՄՆ դոլարով, իսկ Գաբրիել Սարգսյանը ճանաչվեց 13-րդը` վաստակելով 1000 դոլար:

Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Ռախմանովը, որը 7,5 միավոր վաստակեց:

Մեր մյուս մասնակիցներից Հովիկ Հայրապետյանը 6 միավորով զբաղեցրեց 34-րդ տեղը, Տիգրան Լ. Պետրոսյանը` 62-րդ հորիզոնականը (5 միավոր), Լիլիթ Գալոյանը` 76-րդը (5), Մարկ Բասենյանը` 95-րդը (4,5):