Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնայի» դեմ խաղ չկա

Սպորտ
3f308b5aea76e02ec6d9c961d07139b4

Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կաշվե գնդակի իսկական տիրակալներ են:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերջին 5 տարիների ընթացքում բարսելոնացիները ոչ մի անգամ մրցակիցներին չեն զիջել գնդակին տիրելու հարցում: Վերջին անգամ «Բարսելոնան» այդ հարցում զիջել է Մադրիդի «Ռեալին», 2008 թվականի մայիսի 7-ին, երբ մադրիդցիները ընդամենը 0,5 տոկոսով են ավելի շատ գնդակը պահել իրենց մոտ (50,5 տոկոս ընդդեմ 49,5-ի):

Այդ խաղից հետո «Բարսելոնան» արդեն անցկացրել է պաշտոնական 300 խաղ, որոնցում 50 տոկոսից ավելի է տիրել գնդակին: Այդ խաղերում թիմը գլխավորել են երեք մարզիչներ` Ֆրանկ Ռայկարդը (2 հանդիպում), Պեպ Գուարդիոլան (247) եւ Տիտո Վիլանովան (51):