A
A
Հինգ մարմնամարզիկով
Ապրիլի 17-21-ը Մոսկվայում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանից կմասնակցեն հինգ մարմնամարզիկ: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը եւ Սերոբ Սողոմոնյանը հանդես կգան բազմամարտում, Եվրոպայի մրցանակակիր Հարություն Մերդինյանը` նժույգ թափերում, Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը` օղակներում:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը եւ Սոս Սարգսյանը հայտավորված են մրցավարական հանձնաժողովում, ուստի մարզչի պարտականությունները կկատարեն բազմափորձ Աշոտ Գասպարյանը եւ նրա երիտասարդ գործընկեր Արտյոմ Ավետյանը:
Մեր մարզիկներն արդեն մեկնել են Մոսկվա եւ տեղում անմիջականորեն պատրաստվեն առաջնությանը: