Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթական մեկնարկ

Սպորտ
f7b9adc4fc95bd1347370ffe0fef2153

Հայաստանի շախմատիստները հաջող սկսեցին ելույթները Դուբայում մեկնարկած շախմատի բաց առաջնությունում:

Առաջին տուրում հաղթանակ տարան գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան. Լ. Պետրոսյանը, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Մեր 6-րդ մասնակիցը, Մարկ Բասենջյանը, պարտություն կրեց այս տուրում:

Այսօր կայանալիք 2-րդ տուրում Դուբայում տեղի կունենա Հայաստան - Հնդկաստան յուրատեսակ մրցախաղ. Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մարկ Բասենջյանը կմրցեն այդ երկրի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի 2013 թ չեմպիոն Տիգրան. Լ. Պետրոսյանը կհանդիպի ռուսաստանցի Էդուարդ Կանտերի հետ, իսկ Լիլիթ Գալոյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Միխայլո Օլեկսիենկոն: