Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը մնացել է առանց աջակցման

Սպորտ
5c02f92653edd056d37e900ed1d2d7a7

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ըմբռնումով է վերաբերվել Ռոստովի հայ երկրպագուների որոշմանը, ըստ որի վերջինները հրաժարվել են ներկա լինել «Ռոստով» - «Սպարտակ» հանդիպմանը եւ աջակցել իրեն:

Ռոստովի 60 հայ երկրպագուներն այսօր հանդիպել են Յուրա Մովսիսյանի հետ, որը ստորագրություններ է թողել նրանց կողմից գնած տոմսերի վրա:

«Ավելի քան 20 րոպե խոսեցինք Յուրայի հետ: Նա պաշտպանեց մեր որոշումը՝ կապված հանդիպմանը ներկա չլինելու հետ: Լարված իրավիճակը չպետք է մթագնի ֆուտբոլային տոնը» - «Սովետսկի սպորտ» թերթի թղթակցին ասել է տեղի հայ երկրպագուներից մեկը:

Բանն այն է, որ այս տարվա մարտի 28-ին Ռոստովում տեղի ունեցած ազգամիջյալ բախման պատճառով սպանվել է «Ռոստովի» երկրպագու Ալեքսանդր Տերեխովը: Գործի կասկածյալներից մեկը ազգությամբ հայ Գարեգին Մնացականյանն է:

Նշենք, որ «Ռոստով» - «Սպարտակ» խաղը ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0: Յուրա Մովսիսյանը մասնակցեց հանդիպման վերջին 30 րոպեներին, սակայն ոչնչով աչքի չընկավ: