Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կմեկնարկի 36-րդ տուրը

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

Այսօր երկու մրցախաղերով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 36-րդ տուրը:

Հանրապետության չեմպիոն Երեւանի «Ուլիսը» Աբովյանում կընդունի Երեւանի «Փյունիկին»: Հանդիպումն ավելի մեծ նշանակություն ունի փյունիկցիների համար, որոնք պայքարում են մրցանակային տեղերի համար, իսկ ահա ուլիսցիները արդեն բավականին ետ են մնացել առաջին հնգյակից:

«Փյունիկը» բավական հաջող է վերսկսել առաջնությունը եւ արդեն 3 անընդմեջ հաղթանակ է տարել: «Ուլիսը» հաղթել է «Արարատին», պարտվել «Իմպուլսին» եւ ոչ-ոքի խաղացել «Բանանցի» հետ:

Այսօրվա երկրորդ հանդիպումը տեղի կունենա Արարատ քաղաքում, որտեղ Դիլիջանի «Իմպուլսը» կհյուրընկալի Երեւանի «Բանանցին»: Դիլիջանցիները շարունակում են հետապնդել 3-րդ տեղին հավակնող «Փյունիկին» ու «Գանձասարին», իսկ երեւանցի ֆուտբոլիստները «Արարատի» հետ պայքարում են բարձրագույն խմբում մնալու համար:

«Իմպուլսն» այս տարի ավելի շատ միավորներ է կորցրել, քան՝ վաստակել: Թիմը հաղթել է «Ուլիսին», պարտվել «Գանձասարին» ու «Շիրակին»: «Բանանցը» այս տարի երեք խաղում վաստակել է 2 միավոր, ընդ որում երեւանիցները դեռեւս չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասը:

Տուրի մյուս երկու խաղերը կկայանան վաղը: Հատկապես սկզբունքային նշանակություն ունի առաջնության երկու առաջատարների՝ «Միկայի» եւ «Շիրակի» հերթական հակամարտությունը: