A
A
«Միկայի» ֆուտբոլիստները հրավիրվել են հավաքական
«Միկայի» ֆուտբոլիստներ Սարգիս Շահինյանը, Ալիկ Առաքելյանը, Պողոս Այվազյանը եւ Վլադիմիր Ուլուխանյանը հրավիրվել են Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական: Այդ մասին տեղեկացնում է «Միկա» ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի պատանեկան հավաքականը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ ապրիլի 9-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Ի դեպ, 17-ամյա Սարգիս Շահինյանը վերջերս հրավիրվել էր նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքական եւ մասնակցել մեր ազգային թիմի հետ ստուգողական հանդիպմանը: