Կանցկացվի ՀԱՕԿ-ի հովանու տակ
Հայաստանի ուժեղագույն թեքվոնդոյիստ Արման Երեմյանի բոլոր ընթացիք ծախսերը հոգալու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
26-ամյա մարզիկը ապրիլի 6-20-ը Թեհրանում կմասնակցի Իրանի թեքվանդոյի հավաքականի ուսումնամարզական հավաքին: Այնուհետեւ նա մարզիչ Վարդան Վարդանյանի հետ կմեկնի Իսպանիա եւ կմասնակցի մայիս 1-ին մեկնարկող միջազգային մրցաշարին: Հուլիսի 17-21-ը նա հանդես կգա Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Արման Երեմյանը, որը լոնդոնյան խաղերում 5-րդ տեղն է զբաղեցրել, Ռիո-2016-ի օլիմպիական խաղերին մասնակցելու համար պետք է լուրջ մրցուղի անցնի: Թեքվոնդոյի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ խաղերին մասնակցելու իրավունք կնվաճեն յուրաքանչյուր քաշային կարգում 20-ական ուժեղագույն թեքվոնդոյիստներ, ովքեր վարկանիշային շատ միավորներ կվաստակեն աշխարհի, աշխարհամասերի առաջնություններում եւ բարձր կարգի միջազգային մրցաշարերում: