A
A
«Շիրակը» հաղթեց «Միկային»
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը:
Երեւանի «Միկան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Գյումրիի «Շիրակին»: Միակ գոլը 75-րդ րոպեին խփեց շիրակցիների սենեգալցի լեգեոնական Դամե Դիոպը:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին, Գյումրիում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում Երեւանի «Փյունիկը» Կապանում հաղթել էր տեղի «Գանձասարին»` 1:0: