A
A
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Հունահռոմեական ըմբշամարտի 96 կգ քաշային կարգում 2012 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը եզրափակիչ մարտում 3:0, 3:0 հաշվով վստահ հաղթեց բուլղարացի Վլադիսլավ Մեթոդիեւին եւ երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց աշխարհամասի չամպիոն:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ոսկե մեդալ էր նվաճել նաեւ մեր ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը:
120 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը առանց պայքարի բրոնզե մեդալ նվաճեց, քանի որ նրա մրցակիցը՝ բուլղարացի Լյուբոսլավ Դիմիտրովը, վնասվածի պատճառով հրաժարվեց մարտից: