A
A
Կմասնակցի երկու մարզիկ
Մարտի 23-24-ը Մոսկվայում տեղի կունենա սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլը՝ «Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարը»:
Այդ մրցումներին մասնակցելու համար ՌԴ մայրաքաղաք են մեկնել Հայաստանի երկու մարզիկ՝ 82 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը եւ 90 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը: Նրանց կպատրաստի մարզիչ Էռնեստ Միրզոյանը:
Միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը կսպասարկի մարտերը, իսկ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը կմասնակցի սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի գործկոմի նիստին: