Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Չեխիա խաղի հսկայական տոմսեր

Սպորտ
35bdff4fa47c333345ea48a6f18db2cf

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է վաճառել մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան - Չեխիա հանդիպման տոմսերը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունները, այսօրվանից Երեւանի Հյուսիսային պողոտայում, Ավետիք Իսահակյանի արձանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հարեւանությամբ տեղադրվել են Հայաստան - Չեխիա խաղի հսկայական տոմսեր` «Մենք սիրում ենք մեր հավաքականը» մակագրությամբ:

Դրանց մոտ Հայաստանի հավաքականի մարզահագուստով երիտասարդները, ովքեր ազգային թիմի պաշտոնական ՖԱՆ-ԱԿՈՒՄԲԻ անդամներ են, մինչեւ մարտի 23-ը կիրացնեն հանդիպման տոմսերը: