A
A
Գրիգոր Գրիգորյանը կպայքարի 3-րդ տեղի համար
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը կպայքարի Եվրոպայի բրոնզե մեդալի համար:
74 կգ քաշայինների մրցումներում նա հաղթահարելով առաջին երկու փուլերի արգելքները, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ նրան սպասում էր ռուսաստանցի փորձառու ըմբիշ Անվար Գեդուեւը: Ավաղ, Գրիգոր Գրիգորյանը 0:7, 0:6 հաշվով պարտվեց իր մրցակցին եւ չկարողացավ մտնել եզրափակիչ:
Այժմ մեր ըմբիշը 3-րդ տեղի համար մրցամարտում կհանդիպի Լեոնիդ Բազան (Բուլղարիա) - Դավիթ Խուցիշվիլի (Վրաստան) նախնական մարտի հաղթողի հետ: