A
A
Պարտվեցին
Հայաստանի առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը անհաջող հանդես եկան Հնդկաստանում անցկացվող շախմատի կանանց միջազգային մրցաշարի 4-րդ տուրում:
Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտվեց հնդկուհի գրոսմայստեր Գատե Սվաթին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սեւորով զիջեց մրցաշարի միանձնյա առաջատար, ռուսաստանցի գրոսմայստեր Օլգա Գիրյաին: Նրանք այժմ 2 միավորով բաժանում են 4-10-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել Օլգա Գիրյան` 3,5 միավոր:
Այսօր նախատեսված 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի գերմանուհի Էլիզաբեթ Պաեցի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ուժերը կչափի մրցաշարի ետնապահ Մարի-Անն Գոմեսի հետ: