Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմի պապի կոչը (տեսանյութ)

Հասարակություն
56f06da130879b0a589e43d971b4b5b6

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բոլոր բնագավառներում գործող առաջնորդներին պաշտպանել մարդկանց և շրջակա միջավայրը և խուսափել ատելությունից, նախանձից և հպարտանալուց:

Այս կոչով Հռոմի պապը հանդես է եկել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ավելի քան 100 հազար մարդկանց առջև՝ իր պարտականությունների կատարումից հետո անցկացված առաջին պատարագի ժամանակ:

Հռոմի պապը, ստանալով իր պաշտոնի բոլոր խորհրդանիշները, այդ թվում Հռոմի պապի մատանին, դիմել է «բոլոր նրանց, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում տնտեսական, քաղաքական և սոցիալական ոլորտներում»:

Հռոմի պապը հորդորել է առաջնորդներին պաշտպանել մարդկանց և շրջակա միջավայրը, մասնավորապես՝ ամենաաղքատ խավերին: Նա ասել է, որ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրական իմաստը մարդկանց ծառայություն մատուցելն է, և որ նույնիսկ Հռոմի պապը պետք է լինի «համեստ, հստակ ու հավատարիմ»:

Որոշ վերլուծաբանների համաձայն, Հռոմի պապի այս հայտարարություններն ազդանշան են՝ ուղղված կաթոլիկ եկեղեցու անդամներին, որոնց մեղադրում են իշխանություն շորթելու և ոչ արժանավայել վարքի մեջ, ինչպես նաև նրանց, ովքեր պաշտպանում են սեռական չարաշահումներ իրականացրած հոգևորականներին: Կաթոլիկ եկեղեցում և եկեղեցուց դուրս շատերը սպասում են, թե ինչպիսի գործողություններ կձեռնարկի Ֆրանցիսկոս պապը՝ կաթոլիկ եկեղեցում վերջերս տեղի ունեցած սկանդալների կապակցությամբ:
«Ամերիկայի ձայն»