Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցադրական հրդեհից վեց հոգի տուժեցին (տեսանյութ)

Հասարակություն
591944ac5b2e1a83f4e29ca47c84ae25

Հրդեհ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, տարբեր աստիճանի այրվածքներով 6 տուժած:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր մանկավարժական համալսարանում անցկացնում էր հատուկ ցուցադրական ուսումնավարժություն:

Նախ մասնաշենքից տարահանվեցին թվով 1274 ուսանողներ և դասախոսական կազմը, որից հետո հրշեջները սկսեցին մարել 4 - րդ հարկի կրակն ու տարբեր փրկարարական միջոցներով ներքև իջեցրեցին պայմանական 6 տուժածներին:

Ուսումնավարժությանը ներկա արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ նման ուսումնավարժությունը բարձրագույն ուսումնական հաստատությունում առաջին, բայց ոչ վերջին անգամ է անցկացվում. «Կարծում եմ, որ ավելի հաճախ պետք է նման վարժանքներ անցկացնենք ուսումնական հաստատություններում, որ մեր ուսանողները խուճապի չմատնվեն աղետի դեպքում։ Իսկ փրկարարների աշխատանքը ես դրական եմ գնահատում» ։

ԵՊՄՀ -ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը համաձայնեց, որ ուսանողները նման փորձ չունեին և ավելի դանդաղ էին գործում. « Ուսումնավարժության բարեհաջող անցկացումը հույս է ներշնչում, որ նման անհրաժեշտության դեպքում կարող ենք ապահով լինել։ Մենք համալսարանում մեծ կարևորություն ենք տալիս արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուն և շատ կարոր է, որ ապագա ուսուցիչները ունենան բավարար գիտելիքներ այս բնագավառում» ։