A
A
«Գանձասարը» եւ «Փյունիկը» հաղթանակ տարան
Այսօր վերսկսեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարը:
Կայացան 33-րդ տուրի առաջին երկու հանդիպումները: Կապանի «Գանձասարը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին»: Մրցաշարի միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակը» Իջեւանում պարտվեց 5-րդ տեղում գտնվող Երեւանի «Փյունիկին»:
«Գանձասարը» եւ «Փյունիկը» այդ հաղթանակներից հետո վաստակեցին համապատասխանաբար 51 եւ 49 միավոր եւ շրջանցեցին 3-րդ տեղում գտնվող «Իմպուլսին» (48 միավոր):
Տուրի մյուս երկու խաղերը կկայանան վաղը, մարտի 10-ին: Հանրապետության չեմպիոն «Ուլիսը» կընդունի «Արարատին», իսկ երկրորդ տեղում ընթացող «Միկան»՝ «Բանանցին»: