A
A
«Բանանցը» ձեռքբերումներ կատարեց
Երեւանի «Բանանցը» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերսկսումից առաջ նոր ձեռքբերումներ է կատարել:
Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, ուկրաինական Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստներ Պավել Գրիշչենկոն եւ Ռոման Դեբելկոն վարձավճարով հանդես կգան «Բանանցում»` մինչեւ 2013 թվականի հունիս ամիսը:
«Բանանցի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն ասել է, որ լավ է ճանաչում ֆուտբոլիստներին եւ համոզված է, որ նրանք կնպաստեն թիմի ելույթներին:
Հիշեցնենք, որ «Բանանցը» արդեն դուրս է մնացել Հայաստանի գավաթի խաղարկությունից, իսկ Հայաստանի առաջնությունում 24 միավորով ընթանում է նախավերջին` 7-րդ տեղում եւ պայքարում է բարձրագույն խմբում մնալու համար: