A
A
Հայաստանը 77-րդն է
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը «Ֆեդերացիայի գավաթի» խաղարկության վարկանիշային աղյուսակում մնացել է նույն` 77-րդ հորիզոնականում: Առաջին տեղը վստահ զբաղեցնում է Չեխիայի հավաքականը, որը բավականին առաջ է անցել Իտալիայի եւ Ռուսաստանի ընտրանիներից:
Մեր հարեւան երկրներից Թուրքիան 37-րդ տեղում է, Վրաստանը 43-րդ, իսկ Իրանը` 95-րդ (Ադրբեջանը 2007 թվականից հետո չի մասնակցում խաղարկությանը):
Հայաստանի ընտրանին իր գոտում` Եվրոպաաֆրիկյան 3-րդ խմբում, ետ է մնում Իռլանդիայի, Եգիպտոսի եւ Մարակոյի թիմերից: Այս գոտու մրցաշարը տեղի կունենա մայիսին, Մոլդովայի մայրաքաղաք Քիշինեւում: