Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան հրաշքով է փրկվել

Մարզեր
a8331f9350c93f186fcbccbb49e7fc9d

Երեկ Երեւան - Մեղրի միջպետական ճանապարհի 205 կմ-ում ՙԿամազ՚ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել բլրակի վրա: Բարեբախտաբար, վարորդին հաջողվել է ժամանակին արգելակել եւ մեքենան ցած ի գահավիժել: Վարորդի եւ օգնության հասած անցորդների օգնությամբ փորձ էր արվում մեքենան դուրս բերել երթեւեկելի գոտի:

Հրդեհ մեքենայում

Սիսիանի փրկարարական ծառայություն ահազանգ է ստացել, որ Երեւան - Մեղրի հանրապետական նշանակություն ճանապարհի 193 կմ-ում մեքենա է այրում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է Արտաշատ քաղաքի բնակիչ Մնացական Բադալյանին պատկանող ՄԱԶ 33 TT 717 պետհամարանիշի ավտեմենան, որում եղել է փայտածուխ:

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել այնուհետեւ մարել կրակը: Արդյունքում այրվել է մոտ 6 պարկ փայտածուխ:

Արմեն Հովակիմյան
Սիսիան