A
A
Կարեն Հ. Գրիգորյանը ամրապնդում է դիրքերը
Հայաստանի շախմատիստները շարունակում են հաջող հանդես գալ Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:
Երեկ կայացած երկու պարտիաներում միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը նախ հաղթեց վրացի Տորնիկե Սանիկիձեին, ապա ոչ-ոքի խաղաց մեր մյուս մասնակից, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի հետ: Նա 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ վստահ գլխավորում է աղյուսակը: Երկրորդ տեղը լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է Սամվել Տեր-Սահակյանը, որը առաջատարից ետ է մնում մեկ միավորով:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սեւերով կմրցի վրացի շախմատիստ Դավիդ Ջուջուայի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կխաղա Ֆրանսիան ներկայացնող Անդրեյ Իստրատեսկուի հետ: