A
A
Կարեն Հ. Գրիգորյանը միանձնյա առաջատար
Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում վստահ են հանդես գալիս Հայաստանի երկու շախմատիստները:
Միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը կայացած երեք տուրից հետո վաստակել է 3 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ունի 2,5 միավոր եւ բաժանում է 2-11-րդ տեղերը:
Չորրորդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կմրցի Ֆրանսիան ներկայացնող Անդրեյ Իստրատեսկուի հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը սեւերով կփորձի դիմակայել ռումինացի Վլադ-Քրիստիան Ժիանուին: