Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկնաքարը հետաձգեց խաղերը

Սպորտ
f021c5387ac1dc8e173cc5a71ef4044b

Հոկեյի մայրցամաքային լիգայի երկու համդիպումներ հետաձգվել են ՌԴ Չելյաբինսկի մարզում երկնաքարի ընկնելու պատճառով:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը երկնաքարային անձրեւից վնասվել է Չելյաբինսկի «Տրակտոր» մարզադահամալիրը, որտեղ իր խաղերն է անցկացնում համանուն հոկեյի թիմը: Տիեզերական մանր մարմինների հարվածից ճաք են տվել պատուհանները, շարքից դուր է եկել սահադաշտի մուտքի դարպասները: Այդ իսկ պատճառով հոկեյի մայրցամաքային լիգան հետաձգել է «Տրակտորի» առաջիկա երկու խաղերը:

Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 7:23-ին Չելյաբինսկի մարզում ընկած երկնաքարի հետեւանքով տուժել են մոտ 150 մարդ: