Մեր մրցակցի պաշտպանը վնասվածք է ստացել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի առաջիկա մրցակիցը` Չեխիայի ընտրանին, հնարավոր է կորցնի իր առաջատար պաշտպաններից մեկին:
Գերմանական «Վերդերում» հանդես Թեոդոր Գեբրե Սելասին վնասվածք է ստացել: Նրա ձախ ձեռքի մատը կոտրվել է: 26-ամյա աջ պաշտպանը մոտ ժամանակներին պետք է վիրահատվի:
«Մենք ցավում ենք, որ Թեոն որոշ ժամանակով դուրս է մնալու թիմից: Այժմ գլխավորը նրա առողջությունն է: Մենք անհամբեր սպասում ենք նրա վերադարձին» - ասել է «Վերդերի» գլխավոր մարզիչ Թոմաս Շաաֆը:
Ի դեպ, Գեբրե Սելասին, որը եթովպական ծագում ունի, առաջին սեւամորթ ֆուտբոլիստն է, որը հանդես է եկել Չեխիայի ազգային թիմում: Նա այդ երկրի հավաքականում անցկացրել է 20 հանդիպում, խփել 1 գոլ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի հաջորդ խաղում հանդիպելու է հենց Չեխիայի ազգային թիմի հետ: Խաղը կկայանա մարտի 26-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: