Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական աջակցության շնորհիվ

Սպորտ
2731dfa45ca283c7d5126d635fe10578

Հաշմանդամային սպորտով զբաղվող Սուրեն Բալասանյանը մրցանակային տեղ է զբաղեցրել Հատուկ Օլիպիադաների աշխարհի ձմեռային խաղերում:

Հարավային Կորեայում կայացած մրցումներում մեր մարզիկը 100 մ դահուկավազքում ցույց է տվել երկրորդ արդյունքը եւ արծաթե մեդալի է արժանացել:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության կայքը, Սուրեն Բալասանյանի մասնակցությունը հնարավոր է եղել իրականացնել պետական աջակցության շնորհիվ: Այդ խաղերում մարզիկին ուղեկցել է «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Իսրայելյանը: