A
A
Մեդալներ խաղարկեցին մերօրյա Ռոբին Հուդերը
Նետաձգության Հայաստանի ձմեռային առաջնությանը, որը տեղի ունեցավ Էջմիածնում, մասնակցեցին 58 մարզիկ (25 աղջիկ, 33 տղա): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը:
Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել են Վասիլ Շահազիզյանը (տղամարդիկ) եւ Գոհար Շահնազարյանը (կանայք): Երկրորդ տեղը գրավել են համապատասխանաբար Արշակ Պետրոսյանը եւ Ռոզա Գրիգորյանը, երրորդ` Վիգեն Սմբատյանը եւ Գոհար Հակոբյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը մրցումներից հետո ասել է, որ թիմի անդամներ Գոհար Շահնազարյանը, Արշակ Պետրոսյանը եւ Նունե Վասիլյանը փետրվարի 26-ից մարտի 2-ը կմասնակցեն Լեհաստանի Ժեչով քաղաքում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնությանը: