Պարտվեցին բոլորը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի ձյուդոյի հավաքականը:
Այսօր տատամի մտան մեր 9 ձյուդոյիստ: 60 կգ քաշային կարգում որակավորման առաջին փուլը չկարողացան հաղթահարել Արթուր Վարդանյանը եւ Գոռ Մկրտչյանը, որոնք համապատասխանաբար պարտվեցին վրացի մարզիկներ Վաժա Մարգվելաշվիլուն եւ Պատա մերաբիշվիլուն:
Գրիգոր Իվանյանը առաջին մարտում պարտության մատնեց ուկրաինացի Դենիս Բիլիչենկոյին, իսկ ահա երկրոդում տանուլ տվեց ղազախստանցի Ռուստամ Իբրաեւին:
2012 թ օլիպիական խաղերի մասնակից Հովհաննես Դավթյանը պայքարը սկսեց 2-րդ փուլից, սակայն առաջին իսկ մրցամարտում զիջեց ձյուդոյի հայրենիքի ներկայացուցիչ, ճապոնացի Շինջի Կիդոյին:
66 կգ քաշային կարգում Արսեն Բաղդասարյանը 1-ին մարտում հաղթեց ղազախստանցի Նուրլան Օրազալինին, սակայն 2-րդում պարտվեց բելառուսցի Դմիտրի Շերշանին:
2012 թ օլիպիական խաղերի մասնակից Արմեն Նազարյանը 2-րդ փուլուոմ հաղթեց ռուսաստանցի Ալիխան Այուբովին, բայց հետո պարտվեց բելառուսցի Վադիմ Շոկային:
Տիգրան Վարոսյանը առաջին փուլում մրցեց ադրբեջանցի Վուգար Շիրինլիի եւ վստահ հաղթանակ տարավ: Հաջորդ մարտում նա պարտվեց հունգարացի Ժոլտ Գորյանաչին:
73 կգ քաշային կարգում Նարեկ Սուքիասյանը առաջին մարտում զիջեց Իսրայելի ներկայացուցիչ Վադիմ Գուշինին, իսկ Արթուր Երանոսյանը՝ հույն Ռոման Մուստոպուլիսին: Նրանք ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: Առաջնությանը հայտավորված Մհեր Կարապետյանը ընդհանրապես տատամի չմտավ:
Մեր մյուս մարզիկները՝ Անդրանիկ Չափարյանը, Կարեն Ջանոյանը (81 կգ), Ռաֆայել Դավթյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (+100 կգ) մեդալների համար պայքարը կսկսեն վաղը, փետրվարի 3-ին: