Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում, Կիպրոսում, Արարատում …

Սպորտ
33ce85a92edb1a39d9b9bbeab3f79f32

Հայաստանի ֆուտբոլային թիմերը շարունակում են նախապատրաստվել 2012-13 թթ առաջնության վերջին հատվածին եւ 2013 թ գավաթի խաղարկությանը:

Բարձրագույն խմբի առաջատար Գյումրիի «Շիրակը» հունվարի 28-ից սկսած երկրորդ ուսումնամարզումային հավաքն է անցկացնում Ավանի ֆուտբոլային ակադեմիայում: Այդ ընթացքում գյումրեցիները կանցկացնեն երկու սոտւգողական հանդիպում: Փետրվարի 2-ին «Շիրակը» ուժերը կչափի ետնապահ «Արարատի» հետ: Հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 9-ին, սակայն մրցակիցն առայժմ հայտնի չէ:

Առաջնության երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Միկան» մարզումները շարոնակում է սեփական մարզադաշտում: Նրան հաջորդող Դիլիջանի «Իմպուլսը» այս օրերին ուսհավաք է անցկացնում Արարատի «Այգ» մարզաբազայում: Թիմը այսօր ընկերական խաղ կանցկացնի նորաստեղծ «Ուրարտու» թիմի հետ:

Առաջնության 4-րդ տեղում գտնվող Կապանի «Գանձասարը» ներկայումս հավաք է անցկացնում թուրքական Անթալիայում: Մեր թիմը արդեն անցկացրել է երկու ստուգողական խաղ եւ երկուսում էլ պարտություն է կրել. Կորեական «Դալիանին» 0:1 հաշվով, ուկրաինական «Չեռնոմորեցին»` 1:2:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ուսհավաք են անցկացնում նաեւ 5-րդ եւ 6-րդ տեղեկում գտնվող Երեւանի «Փյունիկն» ու «Ուլիսը»: Առաջնության նախավերջին տեղում գտնվող Երեւանի «Բանանցը» շարունակում է կիպրոսյան առաջին հավաքը: Մեր թիմն առայժմ մեկ ընկերական խաղ է անցկացրել այնտեղ` պարտվելով ռուսական «Ենիսեյին»` 0:3:

Առաջնության ետնապահ «Արարատը» հունվարի 17-27-ը ուսհավաք է անցկացրել բարձրլեռնային Ծաղկաձորում, իսկ այժմ մարզումները շարունակում է Երեւանում: «Շիրակի» հետ ընկերական խաղից բացի արարատցիները փետրվարի 4-ին կմրցեն նաեւ «Ուրարտուի» հետ: