Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2022 թ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վաճառե՞լ են

Սպորտ
08e13af35397f8b8eb69572b5c4b25f7

Հերթական աղմկահարույց սկանդալն է սկսվում համաշխարհային ֆուտբոլում:

Հանրահայտ France Football պարբերականն այսօրվա իր համարում գրել է, որ Քաթարը 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը գնել է մեծ գումարներով:

Մասնավորապես, 2010 թ դեկտեմբերին կայացած քվեարկության ժամանակ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Իսա Հայաթուն եւ ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ Ժակ Անուման, որոնք իրենց ձայնը տվել են հենց այդ երկրի օգտին, 1,5-ական մլն դոլար կաշառք են ստացել քաթարցիներից:

Ավելին, France Football-ը նշում է, որ այդ գործին խառնված է նաեւ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը խնդրել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին փոխել իր կարծիքը եւ ԱՄՆ-ի փոխարեն քվեարկել Քաթարի օգտին:

Պարզվում է, որ 2010 թ վերջինները հանդիպել են Քաթարի արքայազնի հետ եւ քննարկել ֆրանսիական ֆուտբոլում խոշոր ներդրումներ կատարելու ծրագիր: Արդյունքում, 2011 թ ամռանը Qatar Investment Authority ձեռք է բերել ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 70 տոկոսը:

Ֆրանսիական պարբերականը պատրաստվում է փաստաթղթեր տրամադրել ՖԻՖԱ-ին, լրացուցիչ հետաքննություն անցկացնելու համար:

Նշենք, որ 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ցանկություն բացի Քաթարից հայտնել էին ավելի ֆուտբոլային պետություններ` ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Ավստրալիան: