Կասպարովը՝ ամենախելացի մարդկանցից մեկը
Հանրահայտ շախմատիստ Գարի Կասպարովը աշխարհի ամենախելացի մարդկանցից է:
Ըստ ամերիկյան Super Scholar կազմակերպության հետազոտությունների աշխարհի 13-րդ չեմպիոնը վաստակել է 190 ռեյտինգային միավոր եւ մտել է աշխարհի 10 ամենախելացի մարդկանց ցուցակի մեջ:
Այդ ուշագրավ աղյուսակը գլխավորում է ավստրալիացի մաթեմաթիկոս Տերենս Չի-Շեն Թաոն, որը երկու տարեկան հասակում արդեն 4 լեզվի է տիրապետելիս եղել: Միակ կինը, ով ընդգրկվել է լավագույն տասնյակում, հունգարացի շախմատիստուհի Յուդիթ Պոլգարն է:
Գարի Կասպարովը իր ֆեյսբուկյան էջում անդրադարձել է Վեյք ան Զեեում ավարտված շախմատի սուպերմրցաշարին: Նա շնորհավորել է նորվեգացի Մագնուս Կառլսենին իր ռեկորդը կրկնելու համար (10 միավոր 13 հնարավորից): Գարի Կասպարովը հետագա հաջողություն է մաղթել իր սանին, սակայն միաժամանակ նշել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ժամանակ երկրպագելու է Ռուսաստանի երեք շախմատիստներին` Վլադիմիր Կրամնիկին, Պյոտր Սվիդլերին ու Ալեքսանդր Գրիշչուկին:
Նշենք, որ այդ մրցաշարը անցկացվելու է մարտի 14-ից մինչեւ ապրիլի 1-ը Լոնդոնում: Դրան կմասնակցեն 8 շախմատիստ, այդ թվում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի մրցակիցը կդառնա երկու շրջանով անցկացվող մրցաշարի հաղթողը: