Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
588ce92078d053f56192f90ab40c26c5

Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարի նախավերջին 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հոլանդացի երիտասարդ գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ: 

Այդպիսով մեր շախմատիստը վաստակեց 8 միավոր եւ պահպանեց 2-րդ տեղը: Լեւոն Արոնյանին կարող է հավասարվել միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը 7 միավոր ունի եւ այժմ փորձում է հաղթել հոլանդացի Էրվին Լ՜Ամիին:

Սուպերմրցաշարի հաղթող դարձավ նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն այս տուրում վստահ հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային, վաստակեց 9,5 միավոր եւ անհասանելի դարձավ Լեւոն Արոնյանի համար: