Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը դարձյալ հաղթեց

Սպորտ
23f80c4dbd692480f38f8a7cf1c361f2

Վեյք ան Զեեի շախմատի սուպերմրցաշարի 11-րդ տուրում դարձյալ գերազանց խաղաց մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը:

Ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ պարտիայում բավական բարդ տակտիկական պայքար ընթացավ: Լեւոն Արոնյանը չնայած կորցրեց զինվորների մեծ մասը, սակայն որակական առավելություն ստացավ: Վերջնախաղում նա աստիճանաբար սկսեց վերադարձնել կորցրածը, ինչն էլ ամերիկացի շախմատիստին ստիպեց անձնատուր լինել:

Լեւոն Արոնյանը վաստակեց 7,5 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական, քանի որ հավասար ընթացող աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնուհի Հու Յիֆանի հետ: Աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն ունի 8,5 միավոր: