A
A
Ֆուտզալի հավաքականը մեկնեց Մակեդոնիա
Հայաստանի ֆուտզալի հավաքականը մեկնել է Մակեդոնիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր թիմը շարունակում է նախապատրաստվել Եվրոպայի ֆուտզալի 2013 թ առաջնության նախընտրական փուլին: Մակեդոնիայում Հայաստանի հավաքականը հունվարի 17-ին եւ 18-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի այդ երկրի ֆուտզալի ընտրանու հետ:
Հունվարի 21-ին մեր ազգային թիմը կմեկնի Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի D խմբի հանդիպումները: Հունվարի 23-ին Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում կմրցի դաշտի տերերի թիմի հետ, մեկ օր անց կհանդիպի Հունաստանի հետ, հունվարի 26-ին ուժերը կչափի Ուելսի հավաքականի հետ:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ կմտնի միայն խմբի հաղթողը: