Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցին» ուկրաինացի մասնագետ կմարզի

Սպորտ
8215b7f28e1d280af878780f35ba0445

Երեւանի «Բանանցը» նոր գլխավոր մարզիչ ունի:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այդ պաշտոնում նշանակվել է ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն: Նրան կօգնեն Ալբերտ Կովալյովը, Կարեն Սիմոնյանը, Արթուր Ոսկանյանը եւ Նիկոլայ Դոնեւը:

Հունվարի 21-ին «Բանանցը» ուսումնամարզական հավաքի է մեկնելու Կիպրոս: Հենց այնտեղ էլ Վլադիմիր Պյատենկոն կսկսի կատարել իր անմիջական պարտականությունները:

Ակումբային կայքը չի տեղեկացնում, թե նոր գլխավոր մարզի հետ ինչ ժամանակով եւ պայմաններով է կնքվելու աշխատանքային պայմանագիրը: