Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան – Թուրքմենստան խաղը՝ հարցականի տակ

Սպորտ
5052e6ba94566dccc10be1609769bba4

Մարտի 22-ին նախատեսված Հայաստան - Թուրքմենստան ֆուտբոլային հանդիպումը հավանաբար չի կայանա:

Բանն այն է, որ մեր թիմի մրցակիցը մարտի վերջին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցելու է Ասիայի 2015 թվականի գավաթի խաղարկության որակավորման փուլին: Մարտի 22-ին Թուրքմենստանի ընտրանին այդ մրցաշարի մեկնարկային խաղում մրցելու է Կամբոջայի հավաքականի հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքն այդ կապակցությամբ առայժմ ոչինչ չի տեղեկացնում: