Գարի Կասպարովը արձագանքել է իր թվիտերում:
«Կրկնակի որախ եմ հաղթանակի համար, քանի որ Արոնյանը չափազանց անհարմար մրցակից է իմ համար: Չէ որ ես բացասական բալանս ունեմ նրա հետ խաղերում» - Վեյկ ան Զեեի շախմատային փառատոնի 4-րդ տուրում Լեւոն Արոնյանի նկատմամբ տարած հաղթանակից հետո խոստովանել է հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը:
Աշխարհի չեմպիոնը նշել է, որ պարտիայում կատարվածը լիովին տնային նախապատրաստություն է եղել:
«Այն, որ ես շատ ժամանակ էի մտածում, տրամաբանական է, քանի որ ես պետք է հիշեի քայլերը եւ ստուգեի դրանք» - բացատրել է Վիշվանաթան Անանդը:
Լեւոն Արոնյանը հանդիպումից հետո ասել է, որ ինքը հայտնվել է մրցակցի կողմից պատրաստած ծուղակում. «Վիշին հայտարարել է, որ ինքը պատրաստել է եւս մեկ տարբերակ: Դե ինչ, հարկավոր է ավելի լավ ուսումնասիրել սկզբնախաղերը»:
Հարկ է նշել, որ այդ պարտիան մեծ արձագանք է գտել ողջ շախմատային աշխարհում: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը իր թվիտերում գրել է, որ Անանդը լավ է պատրաստվել եւ լավ է խաղում:
Իսկ ՖԻԴԵ-ի ռեյտինգով աշխարհի առաջին շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը նույնպես հաջող է մեկնարկել Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարում, հայտարարել է, որ չի վախենում աշխարհի չեմպիոնից: Նրանք հանդիպելու են արդեն հաջորդ` 5-րդ տուրում: