Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդները 2013 թ կմարզվեն 1450 ժամ

Սպորտ
3a10b72f58a5d812e408c3ab7cae8ad1

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նախապատրաստական աշխատանքների քառամյա ծրագրերի է կազմել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքը:

Ըստ այդ ծրագրի 2013-14 թթ կկազմավորվի ծանրամարտի հավաքական նոր թիմ: Դրա համար ի հայտ են բերվելու հեռանկարային եւ շնորհալի երիտասարդ ծանրորդներ:

2015-ին հաշվի առնելով մարզիկների ցուցադրած ցուցանիշները եւ տեխնիկատակտիկական պատրաստվածությունը, կհաստատվի հավաքականի վերջնական կազմը, որը կպատրաստվի 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին:

Քառամյա ծրագրի ընթացքում, ըստ տարիների, կանցկացվեն մարզումներ եւ տարեկան մրցումային հանդիպումներ. 2013 թվականին ընդհանուր 1450 ժամ տեւողության, 2014 թ` 1700, 2015 թ` 1860, 2016 թ մինչեւ օգոստոս ամիսը` 1200:

Նախապատրաստական աշխատանքների ժամանակ հավաքական թիմի բժիշկը, մարզչի հսկողության տակ, իրականացնելու է վիտամինային, ռեֆլեքսային, մանուալ բուժումներ, բուսաբուժություն եւ հատուկ մերսումներ: