Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» կգլխավորելի նոր մարզիչ

Սպորտ
8da159a0cfb0314f36b68d390cd7aac9

Հայաստանի ֆուտբոլի 2012-13 թթ առաջնության վերջնամասում «Բանանցը» կգլխավորելի նոր մարզիչ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Բանանցի» ղեկավարությունն ու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը երկկողմանի համաձայնությամբ լուծարել են գործող պայմանագիրը:

Նշենք, որ երիտասարդ մասնագետը թիմը գլխավորել էր 2011 թ մայիսին: Նախորդ առաջնությունում «Բանանցը» զբաղեցրել էր 4-րդ տեղը, իսկ ընթացիկ առաջնությունում 32 տուրերից հետո ընթանում է աղյուսակի նախավերջին` 7-րդ տեղում:

«Բանանցի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտակա օրերին: