Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժերար Դեպարդիեն եւ Գարի Կասպարովը

Սպորտ
b707c0fad2079f78681f548ccc044a8e

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն, որը վերջերս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ընդունել, այդ երկրի ընդդիմադիր քաղաքական գործիչներից առանձնացրել է ոչ պակաս աշխարհահռչակ շախմատիստ Գարի Կասպարովին:

«Ռուսաստանի ընդդիմադիրները ոչ մի ծրագիր չունեն: Կան միայն մի քանի խելոք մարդիկ, ինչպիսին Կասպարովն է, սակայն դա լավ է շախմատի համար: Քաղաքականությունը շատ ավելի բարդ բնագավառ է», - նշել է 65-ամյա դերասանը:

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնի մասին նույնպիսի կարծիք է հայտնել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինը:

«Միակ մարդը, ում հետ կարելի է լրջորեն զրուցել, դա Կասպարովն է: Նա իրոք անհատականություն է: Միգուցե մեզանից ոչ մեկին չեն հիշի պատմության էջերում, բայց նրան հաստակ կհիշեն» - ասել է անվանի կինոռեժիսորը, որը նույնպես զբաղվում է քաղաքականությամբ:

Հիշեցնենք, որ Գարի Կասպարովը հանդիսանում է Ռուսաստանի ժողովրդական միացյալ ճակատ շարժամ առաջնորդն է: