Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողացել է ոսկե շղթա

Հասարակություն
2fa5bba68ea20c1f8b4cc200af8b1e46

Հունվարի 10-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի, 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 9-ի, ժամը 22.00-ից մինչև հունվարի 10-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ Ազատուհին, հյուրընկալվելով իր տանը և օգտվելով իր անուշադրությունից, գողացել է ոսկյա շղթան` պատճառելով 780.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատուհին 1987 թ. ծնված Ազատուհի Պ.-ն է:

Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։