A
A
«Բանանցը» կխաղա չեմպիոնի եւ առաջատարի հետ
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ետնապահ Երեւանի «Բանանցը» մրցաշրջան-2013-ին լավ պատրաստվելու համար նախատեսել է երկու ուսհավաք եւ բազմաթիվ ընկերական խաղեր:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմն իր առաջին ստուգողական հանդիպումը կանցկացնի հունվարի 19-ին, Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիսի» հետ: Փետրվարի 9-ին «Բանանցը» ուժերը կչափի 2012-13 թթ առաջնության առաջատար Գյումրիի «Շիրակի» հետ:
Հունվարի 21ից մինչեւ փետրվարի 3-ը Ռաֆայել Նազարյանի սաները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսում, որտեղ նախատեսված է անցկացնել ստուգողական երեք հանդիպում: Մասնավորապես, հունվարի 26-ին «Բանանցը» կմրցի Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող մերձմոսկովյան «Խիմկիի» հետ: