A
A
Հինգ երկրների մասնակցությամբ
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 2012 թվականի գլխավոր մրցաշարին կմասնակցեն 5 երկրների 10 շախմատիստ` Լեւոն Բաբուջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Կարեն Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը (բոլորն էլ Հայաստան), Մարտին Կրավցիվը, Անդրեյ Բարիշպոլեցը (Ուկրաինա), Շոթա Ազալաձեն, Դավիթ Բենիձեն (Վրաստան), Ալեքսեյ Գոգանովը (Ռուսաստան) եւ Ստեփան Ժիլկան (Չեխիա):
Հուշամրցաշարը տեղի կունենա Հայաստանի շախմատի ակադեմիայում, հունվարի 8-15-ը: Գլխավոր մրցաշարին զուգահեռ, շվեյցարական մրցակարգով, կանցկացվեն նաեւ պատանեկան մրցաշարեր: