Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին եւ մյուսները

Սպորտ
b404be94f152dde9258c92692ed84ec7

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակեց 2012 թվականի 10 լավագույն ֆուտբոլիստների ցանկը:

Առաջին տեղը զբաղեցրեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը հավաքեց ձայների 41,6 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող Քրիշտիանու Ռոնալդուն ստացավ ձայների 23,68 տոկոսը:

Այնուհետեւ հաջորդում են Անդրես Ինյեստան (Իսպանիա, 10,91), Շավին (Իսպանիա, 4,08), Ռադամել Ֆալկաոն (Կոլումբիա, 3,67), Իկեր Կասիլյասը (Իսպանիա, 3,18), Անդրեա Պիռլոն (Իտալիա, 2,66), Դիդյե Դրոգբան (Կոտ դ'Իվուար, 2,60), Ռոբին Վան Պերսին (Հոլանդիա, 1,45) եւ Զլատան Իբրահիմովիչը (Շվեդիա, 1,24):

Հարկ է նշել, որ եթե ՖԻՖԱ-ն հաշվեր միայն լրատվամիջոցների ձայները, ինչպես ընդունված էր նախկինում, ապա երրորդ տեղը կզբաղեցներ ոչ թե Ինյեստան, այլ Ֆալկաոն:

Ի դեպ, ՖԻՖԱ-ի կողմից կազմած 2012 թվականի խորհրդանշական հավաքականում տեղ են գտել միայն իսպանական ակումբներում հանդես եկող խաղացողները: Առաջին տասնյակից այդ թիմում ընդգրկվել են միայն առաջին 6 ֆուտբոլիստները: