Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնական եղևնին ճոխություն է (տեսանյութ)

Հասարակություն
df68dc46a45b8ba7dda9eb318b6f2d2a

Էլ ինչ նոր տարի առանց տոնածառ: Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Ժամանակի ընթացքում բնական եղևնուն փոխարինեցին արհեստականները: Բնական ծառն, այսօր, ճոխություն է և ոչ բոլորի գրպաններին հասանելի։

Երևանի փողոցներում այն վաճառվում է 30- 70 հազար դրամ՝ կախված եղևնու տեսակից, հասակից եւ արտաքին տեսքից:

Երևանցիների մեծամասնությունը գերադասում է արհեստական եղևնիներ դնել։ Քաղաքացիների մի մասը կարծում է, որ արհեստական եղևնիները մեկ անգամ գնելով՝ օգտագործվում են մի քանի տարի, իսկ ծառահատում չի լինում։

Երևանի փողոցներում բնական եղեւնիներ վաճառողները խուսափում են տեսախցիկի առաջ խոսել, իսկ կադրից դուրս հայտնեցին, թե ծառերը ներմուծել են Գերմանիայից և Ռուսաստանից: Նրանց խոսքերով լավագույն դեպքում օրական վաճառում են մեկ եղեւնի:

Գնորդները չեն հավատում, թե ծառերը ներմուծված են, ինչպես նաեւ տոներից հետո այն տնկելու դեպքում կշարունակեն աճել:

Մասնագետններն էլ՝ հատկապես ալերգոլոգները, խորհուրդ են տալիս բնական եղևնին երկար չպահել բնակարաններում. դրանց հոտը կարող է դառնալ ալերգիաների պատճառ։ Նրանք հորդորում են ուշադրություն դարձնել նաեւ ծառի գույնին:

Եթե կտրած եղևնին երկար ժամանակ է թարմ ու կանաչ մնում, չի բացառվում, որ դա լինի քիմիական ներարկումների արդյունք,որը կրկնակի վտանգավոր է առողջության համար: