ԿԱՄՈՅԻ ԵՆԹԱԿԱՅԱՆԸ ԲԱՑՎԵԼՈՒ Է
Աջակցիր «Ա1+»-ին
«Վաղը բացվելու է Կամոյի ենթակայանը»,- այսօր Ֆինանասների եւ Էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Գերմանիայի վերականգման վարկային հաստատության տնօրենների խորհրդի անդամ Ինգրիդ Մաթեուս- Մայերը:
Մի քանի օր առաջ հաստատվել է ծրագիր փոքր ՀԷԿ- երի համար, որի համար հատկացվել է 6 միլիոն եվրոյի վարկ եւ 1.5 միլիոն եվրոյի դրամաշնորհ:
Ինգրիդ Մաթեուս- Մայերը Հայաստանում է հունիսի 8-ից 10-ը: Նրա խոսքերով 1995 թվականից ի վեր Գերմանիան Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրո վարկ, որը շուտով կավելանա 10 միլիոնով:
Նրանց նպատակը Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանումն է, որի արդյունքում բացվել է 5000-ից ավել աշխատատեղ:
Գերմանական կողմը ցանկանում է իրականացնել նաեւ «Վարկային երաշխիքային ծրագիր», որով հայկական բանկերը կկարողանան արտասահմանյան բանկերից գումարներ ստանալ: Գերմանական կողմը միաժամանակ երաշխավորում է ավանդների վերադարձման հարցը: