Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրա Մովսիսյանը 2-րդն է Կրասնոդարում

Սպորտ
02bb3531a6b1d8e5a9a76f609879a51e

Կրասնոդարի մարզի սպորտային լրագրողների կողմից անցկացված հարցման արդյունքներով «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել մարզի 2012 թ լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Այդ մասին տեղեկացնում է «Независимая спортивная газета» մարզային թերթը:

Հայաստանի հավաքականի խաղացողը 75 ձայնով ետ է մնացել Կրասնոդարի «Կուբանի» դարպասապահ Ալեքսանդր Բելենովից, ով 202 ձայն է հավաքել: Մարզի երրորդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Կուբանի» հայազգի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը:

Հարցմանը մասնակցել են 52 լրագրողներ, որոնք իրենց թերթիկներում ընդհանուր առմամբ հիշատակել են 18 ֆուտբոլիստների անուններ: